Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Պատերազմը կանխարգելող, քաղաքագիտության տեսանկյունից բացառիկ. Լևոն Շիրինյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում է պատերազմը կանխարգելող հայտարարություն, քաղաքագիտության տեսանկյունից բացառիկ, ոչ թե բլեֆի արժեք ունեցող: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը` անդրադառնալով  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՌԴ-ն թույլ չի տա պատերազմի վերսկսում մեր տարածաշրջանում:

«Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ին  ասում է, եթե դաշնակից ես,ապա պատերազմի վերսկսում թույլ չպիտի տաս: Հայաստանն իր արտաքին քաղաքականության, անվտանգության նկատառումները ճշգրտում է համապատասխան իր ազգային, պետական շահերի, ինչը երեք նախագահներից ոչ մեկը չի արել: Քաղաքականության  մեջ ճիշտը տեսակետի ուղիղ շարադրանքն է, քան խաբելը: Շատ հստակ ասվում է, որ հասկանում են որպես դաշնակից ինչ պարտավորություններ ունեն և պետք է դրանք կատարեն»,- մանրամասնեց Լևոն Շիրինյանը:

Քաղաքագետի խոսքով` վարչապետը  լավ տիրապետում է քաղաքական  պատմությանը, գիտի՝ ՌԴ-ն թուրք-ադրբեջանական գործոնը օգտագործում է Հայաստանի  զարգացումը  կանխելու համար, ինչն անթույլատրելի է:

«Մի բան պիտի նկատի ունենանք  առաջինը այն, որ հակառակորդը թուրքն է, դաշնակիցն էլ ռուսի պես բարեկամն է: Բայց այս պահին ընդհանուր իրադարձության շրջանակներում պատերազմի վերսկսումը քիչ հավանական է, որովհետև Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո կոռուպցիայի  դեմ պայքար է մղում, փորձում է արմատախիլ անել, բանակի մարտական ոգին բարձրացվում է, գեներալիտետի որակը փոխվում է, Հայաստանի մարտական ոգին շատ ավելի բարձր է քան եղել 3 նախագահների ժամանակահատվածում, այդպիսի դեպքերում, նման բանակի հետ կռվելուց խուսափում են: Մեր հնարավորությունները, փոփոխությունները զսպան մեխանիզմ են դառնում»:

Լևոն Շիրինյանը նաև կարևոր համարեց Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը Լևոն Տեր –Պետրոսյանի հետ հանդիպման, հնարավոր փոխզիջումների հարցերի վերաբերյալ:

«Ասաց, որ իրեն տեսակետ, տեղեկություն հայտնեց, որի մեջ իր համար նորություն չկար: Ենթադրում եմ, որ գնացել էր համոզելու, որ տարածք  հանձներ, բայց Նիկոլ Փաշինյան  ասաց, որ այդ հարցը պիտի ժողովուրդը  որոշի, փաստորեն  ասաց, որ հանրաքվեով է  որոշվելու, հայրենիք չի հանձնելու: Այդ տեսակետը  բխում է Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական շահերից: Սա արմատական շրջադարձ է դեպի ազգային-պետական շահերի ճանաչողություն և գործադրում:Պարտվողականությունը, որը սերմանվել է նախորդ նախագահների կողմից, ոչնչացվել է»,- եզրափակեց Լևոն Շիրինյանը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus