Նախագահն այցելել է նկարիչներ Հովհաննես Զարդարյանի և Ռոբերտ Էլիբեկյանի արվեստանոցներ (լուսանկարներ)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է անվանի գեղանկարիչ Հովհաննես Զարդարյանի արվեստանոց:
Այս տարի նշվում է նկարչի 100-ամյակը, եւ այդ կապակցությամբ նախագահը շնորհավորել է նրա դստերը՝ նկարչուհի Անահիտ Զարդարյանին եւ թոռնուհուն:
Նախագահը դիտել է հայր եւ դուստր Զարդարյանների գործերը, զրուցել նկարչի գեղարվեստական ժառանգության, ինչպես նաեւ 100-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպվելիք ցուցահանդեսների մասին:
Արմեն Սարգսյանն այսօր այցելել է նաև Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Ռոբերտ Էլիբեկյանի արվեստանոց:
Նախագահ Սարգսյանը դիտել է նկարչի ստեղծագործությունները, նշել, որ նա Էլիբեկյանների ընտանեկան նկարչական ավանդույթների արժանի շարունակողն է։
Հանրապետության նախագահը անվանի արվեստագետի հետ զրուցել է նրա բեմանկարչական աշխատանքների, հայ կերպարվեստի պատմության եւ զարգացման վերաբերյալ: