«Տոբոլը» «Ռեալի» ու «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստին հայտավորել է «Փյունիկի» դեմ խաղերին
Ղազախական «Տոբոլը» պատրաստվում է Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի հանդիպմանը, որտեղ կմրցի Երևանի «Փյունիկի» հետ:
Ինչպես հայտնում է «Sports.kz»-ը, «Տոբոլը» «Փյունիկի» հետ դիմակայություններում հայտավորել է նաև 25-ամյա հարձակվող Խուան Լեսկանոյին: Արգենտինացի ֆուտբոլիստը խաղացել է «Լիվերպուլի» ու «Ռեալի» երիտասարդական թիմերում:
Հանդես է եկել նաև ռուսական «Անժիում», «ՍԿԱ Խաբարովսկում», «Ենիսեում», շվեյցարական «Լուգանոյում» և արաբական «Ալ-Ահլիում»:
Նշենք, որ «Տոբոլը» ԵԼ-ի որակավորման առաջին փուլում ընդհանուր 3:0 հաշվով հաղթել էր վրացական «Սամտրեդիային»:
«Փյունիկի» հետ առաջին հանդիպումը նրանք կանցկացնեն տանը` հուլիսի 26-ին: Նախնական տվյալներով պատասխան մրցավեճը կկայանա Երևանում`օգոստոսի 2-ին: