Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ֆրանսահայ լեռնագանցը, վազքով կտրելով 5000 կմ ճանապարհ, խաղաղության կոչով հասավ Երևան

Երեք ամսվա ընթացքում կտրելով շուրջ 5000 կմ ճանապարհ, ֆրանսահայ լեռնագնաց Արա Խաչադուրյանը, խաղաղության կոչ անելու առաքելությամբ՝ Ֆրանսիայից վազքով հասավ Հայաստան:


Աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի գագաթը նվաճած լեռնագնացը սկզբնապես նպատակ է ունեցել նամակ գրել Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ վերջինիս կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սակայն նամակն այդպես էլ Թուրքիայի նախագահին չի հանձնել: «Աշխարհի չորս կողմերից կստանայի քաջալերություն և այդ ուժով հաղթահարեցի ու հասա Հայաստան»,- այսօր լրագրողներին ասաց Խաչադուրյանը:


54-ամյա ֆրանսահայ լեռնագնացն իր խաղաղության մարաթոնը եզրափակեց այսօր՝ Երևանի Հանրապետության հրապարակում: Նրան մարզահամերգային համալիրի մոտակայքից ուղեկցում էր նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, որը Խաչադուրյանի հետ հանդիպում էր ունեցել դեռ Մարսելում, խոստանալով միանալ վերջինիս վազքին Հայաստանի մայրաքաղաքում:


Արա Խաչադուրյանը եղել է նաև Թուրքիայում, սակայն Հայասատանի հետ սահմանի փակ լինելու պատճառով դեպի Հայաստան է վազել Վրաստանի միջով: Դեսպան Լաքոտն այս առնչությամբ այսօր լրագրողներին ասաց․ «Պետք է ունենալ ուժ և հույս, որ հետագայում սահմանները կբացվեն ու հնարավոր կլինի հենց Թուրքիայից Հայաստան գալ, նաև՝ հասնել մինչև Կասպից ծով»։


2016 թվականին, հաղթահարելով 8848 մետր բարձրություն, Խաչադուրյանը նվաճել է Էվերեստի գագաթը, որտեղ նա բարձրացրել է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Ֆրանսիայի և Լիբանանի (իր ծննդավայրի) դրոշները։ Ի դեպ, նա նվաճել է նաև Մոն Բլանի, Արարատի, Կիլիմանջարոյի և մի քանի այլ դժվարամատչելի լեռների գագաթներ։


Հայտնի լեռնագնացն այսօր «Ազատությանն» ասաց, թե ցանկանում է հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մինչև այդ հանդիպումը տեղի չունենա, Հայաստանից չի գնալու։ «Նիկոլ Փաշինյանին կուզեմ շնորհավորել իր հաղթանակի համար։ Անպայման պետք է հանդիպեմ իրեն»,- ասաց նա։


Հարցին էլ՝ հեղափոխությունից հետո ցանկություն չունի՞ Մարսելից ընդմիշտ տեղափոխվել Հայաստան, արձագանքեց՝ «Ունեմ, պիտի գամ։ Ինձ ասացին, որ սպորտի դեսպան եմ լինելու Հայաստանում։ Պիտի օգնեմ այստեղ, որ կարողանանք երիտասարդությանը սպորտում ներառենք։ Բուն նպատակս է, որ երիտասարդությանն ասեմ՝ եթե երազանք ունեք, կարող եք հասնել ձեր նպատակին՝ աշխատելու շնորհիվ»: 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus