Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Արցախում ամփոփվել են 2018–ի բանակային ուստարվա 1-ին կիսամյակի արդյունքները

Հուլիսի 21-ին Արցախի հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ անցկացվել է ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ` նվիրված 2018 թվականի բանակային ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքների ամփոփմանը, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: 

Ռազմական խորհրդի նիստին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների, զորամասերի և առանձին ստորաբաժանումների հրամանատարները, զինկոմիսարիատների և ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներ, տարբեր ոլորտների պատասխանատու զինվորականներ:

Օրվա աշխատակարգը ներկայացնելուց հետո բանակի հրամանատարը հանդես է եկել հաշվետու ժամանակահատվածին վերաբերող համապարփակ ելույթով, ըստ առանձին ուղղությունների անդրադարձ կատարելով այն բոլոր դրական զարգացումների և անցանկալի երևույթների վրա, որոնք տեղ են գտել բանակային ընթացիկ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի շրջանակներում:

Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է ԱՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը, անցած ուսումնական փուլի ընթացքում կյանքի են կոչվել այն բոլոր պլանային միջոցառումները, որոնք նախանշված են եղել պատրաստության պլանով և որակական աճ է արձանագրվել զորքերի կենսագործունեության գրեթե բոլոր ուղղություններով:

Մասնավորապես, շարունակվել են առաջնագծի ինժեներական լրակահավորմանն ու դիտարկման համակարգի կատարելագործմանն ուղղված գործընթացները, բարձրացել է անձնակազմի դաշտային վարժվածությունն ու մարտական պատրաստության մակարդակը, որակական նոր աստիճանի վրա են հասցվել ղեկավարման համակարգը, զորատեսակների և ստորաբաժանումների ներդաշնակման և փոխգործակցության մակարդակը, սպառազինության և ռազմական տեխնիկայի սպասարկման, շահագործման և արդիականացման համալիր գործընթացները: 

Նշված ժամանակահատվածում դրական տեղաշարժեր են արձանագրվել նաև մարտական ու զորահավաքային պատրաստականության, կարգապահության և  բարոյահոգեբանական ապահովման, թիկունքի և առհասարակ այն բոլոր բնագավառներում, որոնք ձևավորում են ՊԲ-ի կենսագործունեության առանցքն ու հնարավորություն ստեղծում ռազմապաշտպանական համալիր գործընթացները բնականոն հունով կազմակերպելու համար:

Հաշվետու ժամանակահատվածում տարբեր ուղղություններում տեղ են գտել նաև որոշ բացթողումներ, որոնք սակայն որակական ազդեցություն չունեն ՊԲ-ի մարտունակության վրա: Ընդհանուր առմամբ բանակային 2018 թվականի 1-ին ուսումնաշրջանը, բանակի հրամանատարը գնահատեց բավարար, մասնավորապես նշելով, որ, հաշվետու ժամանակահատվածում, չնայած տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական շարունակվող լարվածությանն ու հակառակորդի կողմից ձեռնարկվող` պարբերական բնույթ կրող սադրանքներին, ՊԲ-ը բարձր մակարդակով կատարել է առաջադրված մարտական և ուսումնական խնդիրները և պայմաններ ստեղծել Արցախի հանրապետության ժողովրդի խաղաղ կենսագործունեության ապահովման համար:

Ռազմական խորհրդի ավարտին, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ներկաներին խնդիրներ է առաջադրել համաբանակային նշանակության առաջիկա անելիքների և ընթացիկ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի վերաբերյալ:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus