Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Գյումրիում ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ մեկնարկած ճանապարհաշինության հենց սկզբում խնդիրներ են առաջացել

Գյումրիում Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ մեկնարկած փողոցների շինարարական աշխատանքներում արդեն խնդիրներ են ի հայտ եկել: «Կումայրի» պատմական միջուկն ընդգրկող 4 փողոցներում ողջ կոմունիկացիան ստորգետնյա է: Հենց դա էլ շինարարի համար խնդիր է դարձել:


Պարզվում է՝ կոմունիկացիաներն անցկացվել են այն նախագծի շեղմամբ, որով այժմ առաջնորդվում են շինարարները: Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը հատուկ խորհրդակցություն էր հրավիրել՝ հասկանալու, թե ինչպես են լուծելու ծագած խնդիրները: Բալասանյանն ասաց, որ «թերությունները շատ են»:


«Հայաստանի էլեկտրական ցանցերի» ներկայացուցիչ Կարապետ Հարությունյանն էլասաց, որ իրենք մալուխներն անցկացրել են այն խորությամբ, որով իրենց առաջադրանք է տրվել: Հավելեց՝ նորն անցկացնել հնարավոր չէ:


Արդեն մոտ 15 կմ երկարությամբ մալուխ է անցկացվել, նաև կապի օպերատորներն են օգտվել ՀԷՑ-ի անցկացրած ցանցից: Շինարարական աշխատանքների մեկնարկին, երբ պարզվել է, որ հողի ավելի մեծ շերտ է հեռացվելու, շինարարը կանգնել է խնդրի առաջ: Այսօր բանավեճ ծավալվեց քաղաքապետարանի տեխնիկական վերահսկողի և ՀԷՑ-ի ներկայացուցչի միջև: Քաղաքապետն ասաց, որ խիստ վերահսկողություն է լինելու: Պատրաստ է նույնիսկ «ջերմաչափով փողոցից փողոց շրջել»՝ ասֆալտի ջերմաստիճանը ստուգելու համար, որ հետագայում իրենց չմեղադրեն «անորակ շինարարության ու գումարներ մսխելու մեջ»: Նշենք, որ փողոցների շինարարությունը վերահսկող կոլեգիալ մարմին է ստեղծվել, որը գլխավորելու է ավագանու ընդդիմադիր անդամ Լևոն Բարսեղյանը։


Գյումրիի պատմական միջուկի փողոցների շինարարությունը նախատեսվում էր ավարտել մինչև այս տարվա դեկտեմբերի 7-ը՝ 1988-ի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցը։ Սակայն Շիրազի փողոցում մինչ օրս բացի կոմունիկացիաների անցկացումից ուրիշ աշխատանք չի արվել։


ՎԶԵԲ-ի տրամադրած 23,8 մլն եվրո ֆինանսավորման շրջանակներում, բացի «Կումայրի» արգելոցն ընդգրկող փողոցներից, վերանորոգվում են մի քանի այլ փողոցներ ևս։ Ըստ ծրագրի, 36 ամիս անց Գյումրիի ընդհանուր առմամբ մոտ 30 կմ երկարությամբ ճանապարհներ պետք է հիմնովին վերանորոգված ու լուսավորված լինեն: 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus