Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Մակրոն. «Ֆրանսիան շարունակելու է ակտիվորեն աշխատել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ»

Ֆրանսիայի ղեկավարությունը կշարունակի ակտիվորեն աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այս մասին նշված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ, որը տարածվել ուրբաթ երեկոյան` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունների ավարտին:


«Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ կշարունակի ջանքեր գործադրել ղարաբաղյան խնդրի` բանակցությունների վրա հիմնված լուծման որոնման ուղղությամբ: Բանակցությունների վարումը հակամարտությունը երկարաժամկետ հեռանկարում վերջ տալու և տարածաշրջանի ժողովուրդների շահերին համապատասխանող  միակ տարբերակն է»,- նշված է հայտարարության մեջ:


Մակրոնը նաև ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հուլիսի 11-ին Բրյուսելում կայացած բանակցությունները: «Ֆրանսիան ամերիկացի և ռուսաստանցի համանախագահների հետ միասին կդիմի բոլոր հնարավոր նախաձեռնությունների իրականացմանը՝ բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելու նպատակով»,- նշված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ: 


Փաստաթղթում նաև նշված է, որ Ադրբեջանի և ԵՄ միջև ռազմավարական համագործակցության մասին նոր պայմանագիրը, ըստ ամենայնի, կստորագրվի մինչև տարվերեջ: «Ֆրանսիական Հանրապետության նախագահն իր աջակցությունը հայտնեց Ադրբեջանի հետ նոր պայմանագրի ստորագրման գաղափարին»,- ասված է Ելիսեյան պալատի տարածած հայտարարության մեջ:


Երեկ կայացած հանդիպման ընթացքում Մակրոնը և Ալիևը քննարկել են նաև երկկողմ տնտեսական կապերի ամրապնդման հարցը: «Այցի շրջանակներում ստորագրված համաձայնագրերի ընդհանուր ծավալը շուրջ 2 միլիարդ դոլար է կազմում»,- Փարիզում հայտարարել է Իլհամ Ալիևը: Ադրբեջանի նախագահը պաշտոնական այցով Փարիզ է մեկնել հուլիսի 20-ին: 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus