Վաշինգտոնը բանակցում է «Ռուսալ» ընկերության հետ
Նախարարի խոսքով՝ «Ռուսալը» կապ է հաստատել ամերիկյան իշխանությունների հետ մի շարք առաջարկներ ներկայացնելով, որոնք հնարավորություն կտան մեղմացնել ընկերության դեմ սահմանված պատժամիջոցները: «Որոշ պայմանների կատարման դեպքում ամերիկյան կառավարությունը պատրաստ է «Ռուսալը» դուրս բերել պատժամիջոցների ենթարկված ընկերությունների ցանկից: Մեր նպատակն ընդունելի որոշում գտնելն է»,- նշել է Մնուչինը:
Ավելի վաղ պաշտոնական Վաշինգտոնի ներկայացուցիչները հայտարարել էին, որ «Ռուսալի» դեմ սահմանված պատժամիջոցների վերացման գլխավոր նախապայմանը ընկերությունում Կրեմլին մոտ կանգնած օլիգարխ Օլեգ Դերիպասկայի բաժնեմասի նվազեցումն է: