ԱՄՆ իշխանությունները չեն պատրաստվում քննարկել Դոնբասում հանրաքվե անցկացնելու՝ Մոսկվայի առաջարկը
Դոնբասի անջատականների վերահսկողության տակ գտնվող շրջաններում հանրաքվե անցկացնելու առաջարկը հնչեցրել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հուլիսի 16-ին Հելսինկիում ունեցած հանդիպման ժամանակ:
«Այսպես կոչված հանրաքվեն զուրկ կլինի որևէ լեգիտիմ հիմքից»,- հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչը: