Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ինչպե՞ս զարգացնել հայ ժամանակակից գրականությունը՝ կարծիքներ

Օրերս Հայաստանի Գրողների միությունում տեղի ունեցավ ԳՄ 19-րդ համագումարը, որի ընթացքում ստեղծագործական այս միության նախագահի պաշտոնում վերընտրվեց Էդվարդ Միլիտոնյանը: Ընտրվեց նաև միության նախագահության և վարչության նոր կազմ:


Ինչպես հայտարարվեց, բոլորը միասին պետք է նպաստեն հայ ժամանակակից գրականության և գրականագիտության զարգացմանը: Համագումարի ավարտից հետո փորձեցի պարզել գրողներից ոմանց կարծիքը հետևյալ հարցի վերաբերյալ՝ ի վերջո որո՞նք են այսօր հայ ժամանակակից գրականության հրատապ խնդիրները:


Բանաստեղծ, գրականագետ Թադևոս Տոնոյան․ «Մեզանում գրականագիտության խնդիր կա: Գրաքննադատություն ինչ-որ չափով կա, բայց գրաքաննադատությունից ավելի կարևոր խնդիր ունենք՝ գրականագիտությունը: Այն այսօր վակուումի մեջ է, գրականագիտության մեջ շարունակվում է այն պրակտիկան, երբ շփոթում են գրականության պատմություն առարկան գրականագիտության հետ։ Այս պատճառով մենք այսօր կանգնած ենք կոտրած տաշտակի առաջ»:


Բանաստեղծ, թարգմանիչ Ներսես Աթաբեկյան․ «Մենք հիմա մի վիճակում ենք, երբ կան գրական ստեղծագործություններ, բայց չկա գրական պրոցես: Դրա մեղքը գրաքննադատությանն է, որովհետև այն աշխատում է նոմենկլատուրային սկզբունքով: Այսինքն՝ կան գրողների տարբեր խմբեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր գրաքննադատը, որոնք ներկայացվում են: Բայց դա ընդհանուր պրոցես չի դառնում: Այնպես, ինչպես քննարկումների դեպքում, որոնք մեզանում վերածվել են շնորհանդեսների»:


Բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսից էլ հետաքրքրվեցի՝ պետությունն ի՞նչ կերպ կարող է խթանել գրականության զարգացումը: «Ժամանակակից գրականության զարգացումը պետական ոչ մի կառույցի հետ բացարձակապես կապ չունի: Ժամանակակից գրականության զարգացման, տարածման համար պետք է Հայաստանում հրատարակչական գործը լավ կազմակերպվի՝ վերացվեն այն բոլոր պայմանները, որոնք գիրքը, դրա տպագրությունը դարձնում են թանկ, խանգարում են գրքի վաճառքին և այլն: Պետք է դյուրինացնել տպագրությունն ու գիրքը ընթերցողին հասցնելը»,- ասաց Հակոբ Մովսեսը:




 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus