ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով որոշում է կայացվել՝ սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետ Ալբերտ Ղարաքեշիշյանին ձերբակալելու մասին: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական մեծածավալ միջոցառումների արդյունքում Ստեփանավանում սոցիալական աջակցության ոլորտում հայտնաբերվել են բազմաթիվ չարաշահումներ, պարզվել դրանց մեխանիզմը։ Մասնավորապես՝ նախնական քննության տվյալներով՝ Ստեփանավանի տարածքային գործակալության համակարգչային …