Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Սուրբ Աթոռի պետական քարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի առաջին աշխարհամարտին նվիրված ելույթի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

Հուլիսի 12-ին Սուրբ Աթոռի պետական քարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը Իտալիայի Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիա մարզի Աքուիլեա քաղաքում կազմակերպված Առաջին աշխարհամարտի ավարտին նվիրված միջոցառումների շրջանակներում ունեցած ծավալուն ելույթի մեջ անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը՝ հետևյալ ձևակերպմամբ. «Այդ համաշխարհային հակամարտությունը հնարավոր է դարձրել այն, ինչ մեզ մինչ օրս սարսափով է լցնում. զանգվածային կոտորածների սկիզբ, որոնց զոհն էր հայկական բնակչությունը (ում օգնության էր հասել այն ժամանակ գրեթե միայն Սուրբ Աթոռը)` այն աստիճանի, որ նոր, մինչ այդ որևէ բառարանում գոյություն չունեցող բառ ստեղծելու բառ ստեղծելու անհրաժեշտություն է առաջացրել՝ «ցեղասպանություն», որն այսօր, ցավոք,  ներկայիս բառապաշարի մաս է կազմում»:

Հուլիսի 13-ին Իտալիայի հեղինակավոր Իլ մեսաջերո թերթի Վատիկանում հավատարմագրված հայտնի լրագրող Ֆրանկա Ջանսոլդատին մեկնաբանություն է հրապարակել  կարդինալ Պարոլինի ելույթի առնչությամբ. «Կարդինալ Պարոլինը կշտամբում է ժխտողներին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է» վերնագրով:

Եթե Թուրքիայի կառավարությունը 103 տարի հետո համառորեն հերքում է Հայոց ցեղասպանության  պատմական փաստը, Վատիկանի պետական քարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինը, առանց երկբայելու, դատապարտում է ժամանակի օսմանյան կառավարությանը՝ հայկական փոքրամասնության բնաջնջման ծրագրի համար: Աքուիլեա քաղաքում կայացած «Հարյուր տարի առաջին աշխարհամարտի ավարտից հետո» թեմայով ելույթի ժամանակ, Կարդինալը՝ ընդգծելով, թե ինչպես է քաոսը կարողացել քայքայել «Եվրոպայում տիրող միջազգային կարգը՝ առանց հաջողելու փոխարինել այն արդար և տևական ձևով» անդրադարձավ այդ ժամանակաշրջանի ամենասև էջին:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus