Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահները քննարկել են գործարար կապերի զարգացումն ու թվային մեթոդների ներգրավումը տեղեկատվության փոխանակման գործում

Հուլիսի 13-ին կայացել է Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդիպումը:

Ինչպես հաղորդվում է ՌԴ տրանսպորտի նախարարության կայքում, կողմերը վստահություն են հայտնել շարունակելու կառուցողական փոխհամագործակցությունը միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում, որն արդյունավետ հարթակ է հանդիսանում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի օպերատիվ կարգավորման, փորձի փոխանակման և երկկողմ կապերի ամրապնդման համար ինչպես միջպետական, այնպես էլ միջտարածաշրջանային մակարդակներում:

Եվգենի Դիտրիխը հիշեցրել է, որ Երևանում փետրվարին կայացած նախորդ նիստի ընթացքում քննարկվել են արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտի, ռուս-հայկական ներդրումային հիմնադրամի ստեղծման բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնման հարցերը: Ընդգծվել է աշխատանքը շարունակելու կարևորությունը, որն ուղղված է հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի խորացմանը, ինչպես նաև փոխադարձ առևտրաշրջանառության հետագա աճին:

Հանդիպման մասնակիցները քննարկել են ռուս-հայկական ներդրումային հիմնադրամի ստեղծման հարցերը, որի առավել հեռանկարային ուղղությունը կարող է դառնալ համագործակցության աջակցությունն IT-տեխնոլոգիաների ոլորտում: Ընդգծվել է նաև հայկական արտադրանքի՝ ռուսական շուկա մատակարարման ընդլայնման հարցի մշակման անհրաժեշտությունը: Խոսքն ինչպես հայ արտադրողների և ռուսական առևտրային ցանցերի միջև գործարար կապերի զարգացման մասին է, այնպես էլ տեղեկատվության փոխանակման գործում թվային մեթոդների ներգրավման:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus