Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի միայն ԽՍՀՄ-ի վերականգնվելու դեպքում. Ժիրինովսկի

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կկարգավորվի միայն ԽՍՀՄ-ի վերականգնվելու դեպքում: Այդ մասին ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին՝ խոսելով Ադրբեջան ՌԴ պետդումայի պատգամավորների և ռուս փորձագետների կատարած այցի մասին:

«Մենք Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունում արդեն երկար տարիներ կրկնում ենք մեր բաղադրատոմսը: Ողջ հետխորհրդային տարածքում բազմաթիվ միջէթնիկ, տարածքային հակամարտություններ կան ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև Հարավային Օսիայում, Աբխազիայում, Արևելյան Ուկրաինայում, Ղրիմում, Ղրղզստանի և Ուզբեկստանի միջև և այլ օջախներում»,- ասել է Ժիրինովսկին՝ նշելով, որ դրանք բոլորն ազգային շրջաններ ստեղծելու և արհեստական սահմաններ գծելու խորհրդային իշխանությունների սխալ որոշումների հետևանք են:

«Իրավիճակը հնարավոր է ուղղել միայն ուղղելով սկզբնական սխալը, այդ պատճառով նախկին ԽՍՀՄ-ի տարածքում խաղաղություն կհաստատվի միայն միասնական երկրի վերամիավորման դեպքում, որպեսզի բոլոր ժողովուրդներն իրենց զգան ինչպես տանը մեկ մեծ տարածքում և անհրաժեշտություն չլինի սահմաններ բաժանել»,- նշել է նա:

Ժիրինովսկին հավելել է, որ միավորվել հնարավոր է միայն կամովին և վաղ թե ուշ դա տեղի կունենա: Իսկ մինչ այդ Ռուսաստանը ստիպված է պահպանել շահերի հավասարակշռությունը թույլ չտալու համար, որ այս կամ այն սառած հակամարտությունը բռնկվի: Նա հավելել է նաև, որ Ռուսաստանը չի կարող միանշանակ դիրքորոշում ունենալ կողմերից մեկի օգտին:

«Մեր շահերը ենթադրում են աշխատանքային հարաբերություններ պահպանել բոլորի հետ, որովհետև մեզ ձեռնտու չեն մեր սահմանների մոտ ճգնաժամային իրավիճակները»,- ասել է նա:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus