Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Եթե հուլիսի 16-ին քաղաքապետ չի ընտրվում, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների պատշաճ իրականացումը հարվածի տակ է ընկնում. Դ. Իոաննիսյան

Եթե երկուշաբթի օրը՝ հուլիսի 16-ին, չի ընտրվում Երևանի քաղաքապետ, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների պատշաճ իրականացումը հարվածի տակ է ընկնում. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Նշենք, որ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը Զարուհի Փոստանջյանին առաջադրել է քաղաքապետի թեկնածու: Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Ենոք Ազարյանը Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ իր տեղեկություններով՝ Հանրապետական խմբակցությունը չի ուզում քաղաքապետի թեկնածու առաջադրել: Իսկ «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ քաղաքապետի թեկնածուի հարցի վերաբերյալ որոշում չի կայացվել: ԲՀԿ-ից տեղեկացրել էին, որ կմասնակցեն արտահերթ ընտրություններին:

Դանիել Իոաննիսյանը նշեց, որ Զարուհի Փոստանջյանի առաջադրումից բացի, եթե այլ թեկնածու չառաջադրվի, ապա ավագանին ցրվում է, և կառավարությունը նշանակում է Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններ:

«Մեկ թեկնածուով Երևանի քաղաքապետ չի ընտրվում, ավագանին ցրվում է, և կառավարությունը նշանակում է Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններ: Կարծում եմ՝ դեպքերի զարգացման այս սցենարում մենք ընտրություններ կունենանք սեպտեմբերի առաջին կեսին, ինչը նշանակում է, որ նախընտրական բազմաթիվ գործառույթներ իրականացնող մի հատվածը ինչպես օրինակ՝ ԿԸՀ-ն, լուրջ հարվածի տակ է հայտնվում, որովհետև տեխնիկապես ԿԸՀ-ն Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին դեռևս պատրաստ չէ»,-ասաց Իոաննիսյանը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգողը բացատրեց, որ նախընտրական քարոզչություն իրականացնելու շրջանն ընկնում է օգոստոս ամսին, երբ մարդ չկա, շատերը մեկնում են արձակուրդի:

«Ո՞ւմ համար պետք է քարոզչություն իրականացվի, քանի որ Երևանում համարյա մարդ չկա: Բացի այդ, ի՞նչ մարդկային ռեսուրսների միջոցով պետք է ձևավորվեն տեղամասային ընտրական հանձնաժողովները, մոտ 450 հանձնաժողով պետք է կարգավորի ընտրությունները, որից ամեն մեկում այս պահին գործող կարգավորումներով 10 հոգի պետք է ներառվեն, այսինքն՝ 4500 հոգի և դրան գումարած էլեկտրոնային սարքերի վրա աշխատող մասնագետները: Այսինքն՝ խոսքը մոտ 6000 մարդու մասին է, ինչպե՞ս են այդ մարդկանց օգոստոսին հավաքագրելու այդ կուսակցությունները և ընտրական հանձնաժողովները, ինչպե՞ս են այդ մարդկանց թրեյնինգներ անելու, դրանք շատ լուրջ հարցեր են»,-ասաց նա:

Դանիել Իոաննիսյանը նշեց, որ դա էր պատճառը, որ ինքը համարում էր, որ Երևանի ավագանին այդ նիստը պետք է նշանակեր օգոստոսի սկզբին, որ քաղաքապետի չընտրվելու սցենարում ընտրությունները նորմալ իրականացվեն:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus