Արդեն երկրորդ օրն էր՝ Ալավերդու Սայաթ-Նովայի հրապարակի կոյուղու դիտահորից Հայպետշին թաղամասի շուկա էր լցվում կոյուղաջրերի մեծ հոսքեր: «Դեռ երեկ ենք այս վթարի մասին տեղյակ պահել «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի ջրմուղկոյուղու սպասարկման Թումանյանի տեղամասին»,- հայտնեց շուկայի առևտրականներից Լեյլի Աղաբեկյանը: