Ամերիկացիների մեծ մասը վստահ է՝ Օբաման եղել է լավագույն նախագահը. սոցհարցում
Pew Research Center հետազոտական կենտրոնի անցկացրած սոցհարցման արդյունքներից պարզ է դարձել, որ ամերիկացիների մեծ մասի համար Բարաք Օբաման եղել է լավագույն նախագահը: Նման կարծիք է հայտնել հարցվածների 44%-ը:
Մինչդեռ երկրորդ տեղում է Բիլ Քլինթոնը, որին լավագույնն է անվանել հարցվածների 33%-ը: Լավագույն եռյակը եզրափակում է Ռոնալդ Ռեյգանը՝ 32% ցուցանիշով:
Հատկանշական է, որ Օբամային ձայն տվողների մեծ մասը եղել է 22-37 տարեկան, մինչդեռ Քլինթոնին ու Ռեյգանին՝ ավելի հասուն տարիքի մարդիկ:
Ինչ վերաբերում է գործող նախագահ Դոնալդ Թրամփին, ապա նրան կողմ է արտահայտվել հարցվածների մոտ 19%-ը:
Հայտնի է, որ Pew Research Center-ի սոցհարցմանը մասնակցել է 2.000 չափահաս մարդ:
Ցանկում ներառվել է 14 նախագահ.