Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Չեմ պատրաստվում մարդկանց աշխատանքի տեղավորելու միջնորդություններ անել. վարչապետի տիկին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, չի պատրաստվում որևէ մեկի համար աշխատանքի միջնորդի դեր ստանձնել: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Բյուրական» արվեստի ակադեմայում «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության մեկնարկի իր ելույթում անդրադառնալով ՀՀ վարչապետի տիկնոջ կարգավիճակին՝ Աննա Հակոբյանն ասաց, որ իր բոլոր պատկերացումները գերազանցել են այն կարծրատիպերը, որոնք կան առաջին դեմքի կնոջ վերաբերյալ:

«Այս երկու ամսվա ընթացքում մարդիկ ինձ վերաբերվեցին որպես կնոջ, ով կարող է թաքուն ազդել ամուսնու քաղաքական որոշումների վրա, միջնորդի, որ ամուսինն ընդունի այս կամ այն անձնավորությանը, կամ հավանություն տա նրանց առաջարկություններին:

Մարդիկ ինձ վերաբերվեցին որպես կնոջ, ով կարող է ներքին կարգով միջնորդել, որպեսզի ծանոթները, ծանոթների ծանոթները և նրանց ծանոթներն աշխատանքի անցնեն նախարարություններում: Ես ինձ զգացի կին, ումից զգուշավորություն են զգում կառավարության շատ անդամներ, իսկ ինձ մտերիմ լինելը համարվում է առավելություն՝ անձնական հարցերը լուծելու համար»,- նշեց Հակոբյանը և խոստովանեց, որ այդ փաստն իր համար շատ հիասթափեցնող էր: 

«Ես խնդրում եմ, որ այստեղ ասվածն ընդունվի ի գիտություն՝ հիմնադրամի գործունեությունից ավելի որևէ դերակատարություն ինձ չվերագրել և որևէ ակնկալիք չունենալ: Ես չունեմ սիրած դերասաններ, երգիչներ, երգչուհիներ: Չեմ պատրաստվում մարդկանց աշխատանքի տեղավորելու միջնորդություններ անել»,- նշեց վարչապետի կինը: 

Հակոբյանը խորհուրդ տվեց իրենից հովանավորչություն չսպասել՝ անկախ այն բանից, թե ում հետ քանի անգամ է սուրճ խմել։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus