Տարեց կնոջ տեսք ունեցող 16-ամյա եթովպուհին զարմացրել է համացանցի օգտատերերին (լուսանկարներ)
Թեթև աթլետիկայի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում մարզուհիներից մեկի շուրջ սկանդալ է բռնկվել. հարցեր են ծագել նրա արտաքինի հետ կապված:
Korrespondent.net-ի հաղորդմամբ՝ 16-ամյա եթովպուհի Գիրմավիտ Գաբրիժիհաիրն արժանացել է բրոնզե մրցանակի՝ 5.000 մետր վազքում:
Փաստաթղթերի համաձայն՝ նա ծնվել է 2001 թվականի նոյեմբերի 21-ին, սակայն, շատերի պնդմամբ, նա տարեց կնոջ տեսք ունի:
Նշվում է, որ Գաբրիժիհաիրը ծաղրի առարկա է դարձել իր արտաքինի պատճառով:
«Վստահաբար, նրա երեխաները կամ նույնիսկ թոռները հետևել են նրա հաջողություններին թեթև աթլետիկայի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում», - Twitter-ում գրել է իսպանացի վազորդ Օսկար Ուսիլյոսը: