Մեքսիկայում առևտրի կենտրոն է փլուզվել վայրկյանների ընթացքում (լուսանկարներ, տեսանյութ)
Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում հինգշաբթի առևտրի կենտրոն է փլուզվել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել ցերեկը՝ տասնյակ ականատեսների ներկայությամբ: Բազմահարկ շենքի մի մասը փլուզվել է մի քանի վայրկյանում:
Նշվում է, որ փլուզման պատճառները դեռևս անհայտ են: Տուժածների ու զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մայրաքաղաքի հարավային մասում գտնվող Artz Pedregal առևտրի կենտրոնը բացվել էր մարտին:
Մեխիկոյի քաղաքացիական պաշտպանության ղեկավար Ֆաուստո Լուգոյի ենթադրմամբ՝ փլուզման պատճառը շենքի կառուցվածքն էր, սակայն, նրա խոսքով, մասնագետները պետք է ուսումնասիրություն անցկացնեն ու պարզեն՝ արդյոք խնդիրը շենքի նախագիծն էր, թե դիզայնը կամ շինարարության ընթացքում օգտագործված շինանյութերը:
Լուգոն հավելել է, որ առևտրի կենտրոնի կառուցման ու գործունեության համար եղել են բոլոր անհրաժեշտ թույլտվություններն ու փաստաթղթերը:
Las autoridades indican que, debido al derrumbe de una parte de la estructura del centro comercial Artz Pedregal, no hay lesionados, hasta el momento.
— Azteca Noticias (@AztecaNoticias) 12 июля 2018 г.
En estas imágenes se observa que ya se encontraba acordonada la zona mientras sucedía el colapso.
Video vía @SkyAlertMx pic.twitter.com/hyZ29JdiK4