Թրամփի՝ Փառքի ծառուղում գտնվող աստղի վրա «միզած» երգիծաբանը զայրացրել է ամերիկացիներին (տեսանյութ)
Լոս Անջելեսի ոստիկանությունը բազմաթիվ բողոքներ է ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցներից, որոնց զայրացրել է հայտնի երգիծաբան Ջորջ Լոպեսի սկանդալային արարքը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, երգիծաբանը գնացել է Հոլիվուդի Փառքի ծառուղի ու ձևացրել, թե միզում է նախագահի անվանական աստղի վրա: Սակայն իրականում նա ոչ թե բնական կարիքներն է հոգացել, այլ շշից թափվող հեղուկի միջոցով նման տպավորություն է ստեղծել:
Հրապարակված տեսանյութը դիտելիս առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե Լոպեսն իրոք անհարգալից վարք է դրսևորում, սակայն ավելի ուշադիր զննելուց հետո, երևում է նրա ձեռքում եղած փոքրիկ շիշը:
Ոստիկանության փոխանցմամբ՝ սկանդալային տեսանյութի հրապարակմանը հաջորդած 24 ժամվա ընթացքում իրենք ստացել են ավելի քան 50 հեռախոսազանգ:
Բողոքողների խոսքով՝ Լոպեսի արարքը «զզվելի է, արգահատելի, վիրավորական ու անհարգալից»: Հատկանշական է, որ ոստիկանություն զանգահարողները եղել են ոչ միայն Լոս Անջելեսի, այլև տարբեր նահանգների, քաղաքների բնակիչներ:
Ոստիկանությունից պարզաբանել են, որ Լոպեսի արածն ուղղակի կատակ էր և որ տղամարդը նույնիսկ չի արձակել իր տաբատը, առավելևս՝ չի միզել: Նրանց վստահեցմամբ՝ որևէ ապօրինի բան տեղի չի ունեցել: