Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ՆԱՏՕ-ին ազդեցիկ ուղերձ հղել Ադրբեջանին. Euronews-ի հարցազրույցը (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ՆԱՏՕ-ին ուղերձ հղել Ադրբեջանին, որ միջազգային հանրությունը չի ընդունի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուժով լուծելու ցանկացած փորձ: Այդ մասին Նիկոլ Փաշինյանն ասել է Բրյուսել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով կատարած այցի ընթացքում Euronews-ին տված հարցազրույցում:

Լրատվամիջոցի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած Հայաստանը մասնակցում է Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելություններին, ինչը հնարավորություն է տալիս մասնակցել միջազգային անվտանգության ապահովմանը, սակայն նա Հայաստանն, ընդհանուր առմամբ, տեսնում է ՀԱՊԿ-ում:

«Մենք կմնանք Ռուսաստանի սերտ դաշնակիցը, և հույս ունենք զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց նաև ՆԱՏՕ-ի, արևմտյան երկրների, Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ: Մենք չենք պատրաստվում մեր միջազգային քաղաքականությունում կտրուկ շրջադարձեր անել»,- ասել է Հայաստանի վարչապետը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը մնալու է Ռուսաստանի դաշնակիցը, թե փորձելու է ավելի մերձենալ ՆԱՏՕ-ին:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ՆԱՏՕ-ի հնարավոր օգնությանը, նշել է, որ դաշինքը կարող է ուղերձ հղել Ադրբեջանին, որ հակամարտության՝ ուժով կարգավորման փորձը կոշտ արձագանքի է արժանանալու միջազգային հանրության կողմից:

«Այս հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով: Ցավոք, Հայաստանի վարչապետ դառնալու առաջին օրերից ես տեսնում եմ, որ Ադրբեջանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ իր ագրեսիվությունը: Ես կարծում եմ, որ իրավիճակն այժմ փոխվում է, քանի որ այս ագրեսիվ քաղաքականությունը միայն Հայաստանի դեմ չէ, ես կարծում եմ, որ այն նաև ժողովրդավարության դեմ է, որովհետև Հայաստանն այժմ իսկապես ժողովրդավարական երկիր է: Եվ ես կարծում եմ, որ Ադրբեջանը վախենում է, որ իր սեփական ժողովուրդը կոգեշնչվի հայկական իրադարձություններից՝ Ադրբեջանում ժողովրդավարական փոփոխություններ նախաձեռնելու համար: Շատ օգտակար կլիներ, եթե ՆԱՏՕ-ն ազդեցիկ ուղերձ հղեր Ադրբեջանին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուժով լուծելու ցանկացած փորձ կոշտ արձագանք կստանա միջազգային հանրության կողմից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը նշել է նաև, որ իր ղեկավարած իշխանությունը կամրապնդի Հայաստանում ժողովրդավարությունը միջազգային գործընկերների օգնությամբ, կամ առանց դրա:

«Մեզ համար շատ կարևոր է պայքարել կոռուպցիայի դեմ, բայց շատ կարևոր է դա անել օրենքի շրջանակում՝ հարգելով մարդու իրավունքները: Ես Հայաստանում քաղբանտարկյալ եմ եղել, և ինձ համար շատ նվաստացուցիչ կլինի, եթե Հայաստանում մենք նոր քաղբանտարկյալներ ունենանք»,- ասել է նա։

 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus