Արմեն Գրիգորյանն ու Լևոն Մնացականյանը քննարկել են ՊԲ սպառազինության համալրմանն ու ռազմական ենթակառուցվածքների արդիականացմանը վերաբերող հարցեր
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Արցախում հանդիպել է Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ:
Այս մասին Գրիգորյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում:
Նա տեղեկացրել է, որ աշխատանքային հանդիպման ընթացքում ՊԲ հրամանատարի հետ քննարկել են Արցախի Հանրապետության անվտանգությանը, ՊԲ սպառազինության համալրմանն ու ռազմական ենթակառուցվածքների արդիականացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը հանդիպումներ էր ունեցել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանի, խորհրդարանի անդամների հետ: