«Մարդկային» դեմքով կատվի ձագը համացանցի աստղ է դարձել (տեսանյութ)
Համացանցում տարածվել է տեսանյութ, որում ցուցադրվում է մեյն կուն ցեղատեսակի երկու ամսական կատու: Համացանցի օգտատերերի ուշադրության կենտրոնում է հայտնվել Վալկիրիա անունով կատվի արտասովոր արտաքինը. շատերը նշել են, որ կենդանին «մարդկային» դեմք ունի:
Տեսանյութը տարածվել է տարբեր սոցցանցերում և YouTube-ում ու մի քանի օրում տասնյակ հազարավոր դիտումներ ու մեկնաբանություններ հավաքել: Համացանցի օգտատերերի մեծամասնությունը զվարճալի է համարել կատվի դեմքը, այնինչ երբ մյուսները սարսափելի են անվանել այն:
Ոմանք համեմատել են Վալկիրիային վհուկի հետ, մյուսները խորհուրդ են տվել կատվի տիրոջը նկարահանել նրան սարսափ ֆիլմերում՝ պնդելով, որ նրան պետք չէ հատուկ դիմահարդարում և համակարգչային գրաֆիկա: