Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Մայր Աթոռում հոգևորականների և կաթողիկոսի հրաժարականը պահանջողների միջև բախում է տեղի ունեցել (տեսանյութ)

Անամոթ զրպարտություն է, թե մենք եկեղեցու, Մայր Աթոռի դեմ ենք դուրս եկել: Այս մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հայտարարեցին «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները, ովքեր շարունակում են ակցիաներ իրականացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջով:

Նախաձեռնության անդամները զրպարտություն են համարում նաև այն, որ Տ.  Զաքարիա ծայրագույն վարդապետը և Գևորգ սրբազան Սարոյանն իրենց աղանդավորներ են անվանել:

«Աղանդն այն խումբն է, կամ աղանդավորն այն անհատն է, որը չի ընդունում Հավատո հանգանակի բազմաթիվ դրույթներից թեկուզ մեկն ու մեկը կամ մի քանիսը, օրինակ՝ Քրիստոսի կամ Սուրբ Հոգու աստվածությունը, հավիտենական կյանքը, մեղքերի թողությունը և այլն։ Դուք երբևիցե մեր ելույթներում հանդիպե՞լ եք թեկուզ մեկ նման փաստի, ինչի՞ եք ստում: Չե՞ք ամաչում ստելուց»,-ասաց նախաձեռնության անդամներից մեկը:

Եկեղեցու բակում ավելի ուշ բախում տեղի ունեցավ հոգևորականների և ակցիայի մասնակիցների միջև. Գևորգ սրբազան Սարոյանը, Տեր Ասողիկ քահանան և մի շարք այլ հոգևորականներ կաթողիկոսի հրաժարականը պահանջողներին հորդորեցին լքել եկեղեցու տարածքը:

Գևորգ սրբազան Սարոյանը հայտարարեց. «Թուրքե՛ր, կմտնեք այստեղ, կկոտորենք, կորե՛ք ստեղից»։

Ոստիկաններին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակը:

Նախաձեռնության անդամներն ընդգծեցին, որ չեն պատրաստվում հեռանալ, եկեղեցու կանոններին դեմ դուրս չեն եկել, դրանք Կաթողիկոսն է խախտել:

Հիշեցնենք, որ միջադեպից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վերստին հիշեցնում ենք հուլիսի 10-ի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի հայտարարություն-որոշումը. «Ելնելով Եկեղեցու կողմից սերը և ներողամտությունը իսպառ արտահայտելու առաքելությունից, Գերագույն հոգևոր խորհուրդը, անսալով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորին, որոշեց մեկշաբաթյա վերջնաժամկետ սահմանել, որպեսզի անդրադարձումի ևս մեկ առիթ ընծայվի նախաձեռնության անդամներին՝ դադարեցնելու հակականոնական իրենց գործողությունները և զղջման ու ապաշխարության ճանապարհով վերադառնալու Սուրբ Էջմիածնի խնամակալ հովանու ներքո»։

Դատապարտելով հանդերձ նախաձեռնության այս ընթացքը հույսը չենք կորցնում և աղոթում, որ Աստված, Իր ողորմությանն արժանի անելով, լուսավորի իմաստությամբ` բարին խորհելու, խոսելու և գործելու»։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus