Համացանցում են հայտնվել նոր Chevrolet Orlando-ի առաջին լուսանկարները (լուսանկարներ)
Համացանցում են հայտնվել հաջորդ սերնդի Chevrolet Orlando կոմպակտվենի առաջին լուսանկարները: Նորույթի լուսանկարները հրապարակվել են Autohome կայքում:
Ինչպես նշում է Motor.ru-ն, լուսանկարներում պատկերված է չինական շուկայի համար նախատեսված տարբերակը, որը ստացել է Wolanduo անվանումը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նորույթի մասին տեղեկություններ չկան: Հայտնի է միայն, որ մոդելը կառաջարկվի «սպորտային» Redline կատարմամբ, որը կառանձնանա թիթեռների տեսքով սև էմբլեմներով և ռադիատորի մգացված վանդակաճաղով, առջևի բամպերում և կողային հայելիներում կարմիր ներդիրներով։
Նախնական տեղեկության համաձայն՝ կոմպակտվենը կհամալրվի 1.3 լիտրանոց տուրբոշարժիչով: