Օտարերկրացի ուսանողները բաժին են հրավիրվել՝ կեսգիշերային հրավառության կապակցությամբ
Պարզվել է, որ հրավառություն կատարողները օտարերկրացի ուսանողներ են։ Նրանցից՝ Գիրիդարան Պասադը ոստիկաններին հայտնել է, որ ընկերոջ ծննդյան օրվա առթիվ հնդկական խորտկարանի դիմաց ինքն է հրավառություն կատարել։
Փաստի առթիվ իրականացվում է վարչական վարույթ։ Կազմվել է համապատասխան արձանագրություն։