Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ազդարարվեց rafting.am ծրագրի մեկնարկը եւ հայտարարվեց ռաֆթինգի կանոնավոր տուրերի իրականացման մեկնարկի սկիզբը Դեբեդ գետում: ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը ասաց. «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացման ծրագրի շրջանակներում մի նոր զբոսաշրջային արդյունք է ձեւավորվել՝«Ռաֆթինգ Դեբեդ գետում»: Դա նախ բխում է հայկական զբոսաշրջության արդյունքի դիվերսիֆիկացման, զբոսաշրջությունը դեպի հանրապետության տարբեր մարզեր ապակենտրոնացման, …