ԱԱ-2018.Ֆրանսիան հաղթեց ու դուրս եկավ փլեյ-օֆ(տեսանյութ)
Աշխարհի առաջնության խմբային փուլում տեղի ունեցավ C Խմբի երկրորդ տուրի երկրորդ հանդիպումը:
Ֆրանսիայի հավաքականը Եկատերինբուրգում մրցեց Պերուի հետ: Հանդիպման ընթացքում մի փոքր առավելություն ունեին Դեշամի ֆուտբոլիստները, որոնք էլ հաղթանակ տոնեցին 1:0 հաշվով:
Միակ գոլը 34-րդ րոպեին խփեց Կիլիան Մբապեն:
Այս հաղթանակից հետո Ֆրանսիան վաստակեց 6 միավոր և նվաճեց փլեյ օֆի ուղեգիր: C խմբում 4 միավոր ունի Դանիան, 1 միավոր Ավստրալիան: Պերուն ոչ մի միավոր չի վաստակել ու զրկվեց փլեյ օֆին մասնակցելու հնարավորությունից: