ԱԺ-ում ձևավորվել է «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու նպատակով խորհրդարանական խմբակցություններից կազմված հանձնաժողովը: Տեղի ունեցավ հանձնաժողովի առաջին հանդիպումը, որը, սակայն, փակ էր լրատվամիջոցների համար: Հանդիպմանը մասնակցելու նպատակով ԱԺ էին ժամանել ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանն ու ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը, ով համակարգելու է առաջին նիստի նախապատրաստական աշխատանքները: Ընտրական օրենսգրքում բարեփոխումների անհրաժեշտություն տեսնում են բոլոր խմբակցությունները: […]