ԱԱԾ-ն հատուկ գործողություններ է իրականացնում Առաքել Մովսիսյանի առանձնատանը
Ազգային անվտանգության ծառայակիցները հատուկ գործողություններ են իրականացնում Այգեկ գյուղում գտնվող ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի տանը:
Տեղեկությունը Tert.am –ի հետ զրույցում հաստատեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը:
Նա սակայն, այլ մանրամասներ չհայտնեց, ԱԱԾ-ն լրացուցիչ տեղեկություններ կհայտնի ավելի ուշ:
Այգեկի համայնքապետ Վարուժան Աբրահամյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Առաքել Մովսիսյանը ԱԱԾ աշխատակիցների հետ գտնվում է առանձնատանը:
Առանձնատան մոտ հավաքված են նաև Մովսիսյանի համագյուղացիները՝ մոտ 20 մարդ: