Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի առաջին նիստին անդրադարձ է եղել վիզաների ազատականացմանն առնչվող հարցին

Հունիսի 21-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի առաջին նիստին: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ պաշտոնական կայքը:

ԱԳ նախարարի կողմից գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետի խորհրդական Հովհաննես Ազիզյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Մանե Ադամյանը, Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հակոբ Վարդանյանը և Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Բագրատ Բադալյանը։ Եվրամիության պատվիրակությունը գլխավորում էր Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին։

Կողմերը հատուկ ընդգծել են, որ սա առաջին հանդիպումն է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջանկյալ կիրարկումից հետո՝ ընդգծելով, որ Գործընկերության խորհուրդը հնարավորություն է ընձեռնում ամփոփելու ընդհանուր օրակարգի իրագործման ներկա մակարդակը և նախանշելու համագործակցության հետագա խորացման հեռանկարները։ Կողմերը վերահաստատել են համաձայնագրի նշանակությունը՝ որպես հարաբերությունների իրավական հիմքի, որը գործնականում ընդգրկում է բոլոր կենսական ոլորտները և համագործակցության շրջանակները:

Երկուստեք ընդգծվել է համաձայնագրի կարևորությունը Հայաստանում բարեփոխումների և զարգացման օրակարգի խթանման, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների հետ համագործակցության խորացման գործում:

Զրուցակիցները շեշտել են այս հանդիպման նշանակությունը Հայաստանում տեղի ունեցած զարգացումներից հետո։ Հայկական կողմը հանգամանալից կերպով ներկայացրել է նոր կառավարության գործողությունները, որոնք վերաբերում են օրենքի գերակայությանը, ժողովրդավարական սկզբունքների ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կաշառակերության դեմ պայքարի արդունավետության բարձրացմանը, ինչպես նաև տնտեսական, սոցիալական ու այլ ոլորտներում մեր առաջնահերթությունների իրականացմանը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության օրակարգի հարցերի շուրջ։ Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունն առավել ամրապնդելու և ընդլայնելու համապարփակ փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվեց քաղաքական երկխոսությանը, առևտրատնտեսական, տրանսպորտային և հաղորդակցությանլ էներգետիկ բնագավառներում համագործակցությանը, շարժունակությանը և վիզաների ազատականացմանն առնչվող հարցերին, որոնցից յուրաքանչյուրի ուղղությամբ առկա են գործողությունների հստակ ուղենիշեր։

Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհուրդի առաջին նիստի արդյունքներով ընդունվել է մամուլի համատեղ հայտարարություն։

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵՄ բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի համատեղ մամուլի ասուլիսը։ 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus