Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Մեղադրանք է առաջադրվել «Ալո» մականունով «օրենքով գող» Ալեքսանդր Մակարյանին, ով ձերբակալված է

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական  վարչության Մալաթիա և Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել  «Ալո» մականունով  այսպես կոչված՝ «օրենքով գող» Ալեքսանդր Մակարյանին:

Այս մասին Tert.am –ին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Մեղադրանքն առաջադրվել է Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ թմրամիջոցի ձեռքբերում:

Նշենք, որ այս պահին «Ալո» մականունով Ալեքսանդր Մակարյանը ձերբակալված է, վաղը քննարկման առարկա կդառնա դատարանի կողմից խափանման միջոցի ընտրության հարցը:

Հիշեցնենք, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում երեկ՝ հունիսի 20-ին, ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ, դատարանի որոշումներով, խուզարկություններ էին  կատարում մոտ երկու տասնյակ  «օրենքով գողերի» ու քրեական հեղինակություններոի բնակարաններում, այդ թվում՝ «Մանեթի տղա Սամվելիկ» մականվամբ Սամվել Հարությունյանի, «Աֆուլիկ» մականվամբ Ռաֆայել Խոյեցյանի, «Շահումյանցի Ժիրո» մականվամբ Ժիրայր Բրուտյանի, «Լեննականցի Սուրո» մականվամբ Սուրեն Ավետիսյանի, «Լեննականցի Արտյոմիկ» մականվամբ Արտյոմ Ղազարյանի, «Զապ» մականվամբ Անդրանիկ Սողոյանի, «Սևո» մականվամբ Արմեն Մանուկյանի, «Մասիվցի Անդիկ» մականվամբ Անդրանիկ Հարությունյանի, «Ալո» մականվամբ Ալեքսանդր Մակարյանի, «Գորիսեցի Արտեմիկ» մականվամբ Արտեմ Դինունցի, «Օշականցի Գևորիկ» մականվամբ Գևորգ Մելիքյանի, «Քոնչո» մականվամբ Նորայր Փիլոյանի և այլոց:

Սոնա Տռուզյանը հավելեց, որ ներկա դրությամբ ՔԿ-ն ստացել է մեկ գործ՝ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում հարուցված՝ թմրամիջոցի ապօրինի շրջանառման  փաստով:

Հիշեցնենք, որ դեռևս 2011 թ-ին բերման է ենթարկվել «Ալո» մականունով Ալեքսանդր Մակարյանը, որը հանցագործ աշխարհում հայտնի է որպես «օրենքով գող»: Ըստ տեղեկությունների, Ալեքսանդր Մակարյանի մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր «Դոռռինգե Ֆիե Միամի Ֆլա» տիպի ատրճանակ` լիցքավորված մեկ փամփուշտով:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus