Էստոնիան հայտնում է ռուսական օդանավի կողմից իր օդային տարածքը խախտելու մասին
ՆԱՏՕ-ի անդամ երկիր Էստոնիայի իշխանությունները հայտնել են, որ ռուսական օդանավը թռիչքի պլան չի ներկայացրել, հունիսի 20-ին, կեսօրի սահմաններում հատել է երկրի օդային սահմանը, կապի մեջ չի մտել օդագնացային ծառայությունների հետ և մոտավորապես մեկ րոպե մնացել է Էստոնիայի օդային տարածքում
Միաջադեպի կապակցությամբ Էստոնիայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն: