Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Թոմաս դե Վաալը ներկայացրել է իր 20-ամյա գործունեության ամփոփումն ու այդ ընթացքում կատարած նկատառումները ԼՂ հակամարտության վերաբերյալ

Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը Կոլումբիայի համալսարանի՝ Եվրասիական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվող «Հարիման» ինստիտուտին տված հարցազրույցում մեկնաբանել է իր հեղինակած աշխատությունը ԼՂ հակամարտության մասին, որում ամփոփել է ավելի քան 2 տասնամյակի ընթացքում կատարած ուսումնասիրությունները:

ԱՄՆ Խաղաղության ինստիտուտի աջակցությամբ Թոմաս դե Վաալը 2000-2001 թվականն անցկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև շփման գոտում տեղի ունեցող հակամարտություններն ուսումնասիրելով՝ այցելելով ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Ադրբեջանի սահմանային շրջաններ: Այդ ընթացքում նա ուսումնասիրել է նաև առկա արխիվները, պատմությունը, զրուցել ականատեսների և տեղաբնակների հետ:

2003-ին լրագրողը հրապարակել է «Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով» գիրքը, որը ներկայացնում է հակամարտության ու դրա հետևանքների մասին պատկերացումները: Գիրքը վերահրատարակվել է տպագրման տասամյակի առթիվ 2013 թվականին:

«Ես շատ ժամանակ եմ անցկացրել Ադրբեջանում 95 թվականից, ինչպես նաև Ղարաբաղում, Հայաստանում 96 թվականից: Ես սիրեցի երկու վայրն էլ: Սակայն ակնհայտորեն երկու կողմից էլ լսածս պատմությունները շատ սև-սպիտակ երանգով էին ներկայացվում», - նշել է լրագրողը՝ ընդգծելով, որ հակամարտության երկու կողմն էլ իրենց ներկայացնում են որպես տուժող կողմ:

Նա նշում է նաև, որ իր պատկերացմամբ՝ երկու երկրի ժողովուրդն էլ հակված չեն պատերազմելու: Դե Վաալի խոսքով՝ ինքն ականատեսն է եղել ընկերության օրինակների ադրբեջանցիների և հայերի միջև:

Անդրադառնալով հակամարտության հարցում Ռուսաստանի կատարած դերակատարմանը՝ լրագրողը նշել է, որ «դա, հավանաբար, ամենաշփոթեցնող հարցն է արդեն իսկ խառնաշփոթի վերածված հակամարտության մեջ»: Նա նկատում է, որ Ռուսաստանը գլխավոր դերակատարություն է ունեցել դեռևս խորհրդային տարիներից և այժմ էլ շարունակում է նշանակալի ազդեցություն գործել կողմերի վրա:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus