2011 թ-ից առ այսօր Արցախի ՊԲ-ն շարքից հանել է թշնամու 22 անօդաչու. Ս. Հասրաթյանն ամփոփում է
Արցախի Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում ամփոփել է, թե 2011-ից առ այսօր Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Արցախի պաշտպանության բանակի կողմից հակառակորդի քանի անօդաչու թռչող սարք է շարքից հանվել:
«Այդ պահից առ այսօր ՊԲ-ի կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում շարքից հանվել է թշնամական 22 անօդաչու թռչող սարք, որից մեկը 2011թ. սեպտեմբերի 12 -ին՝ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում, 20-ը՝ 2016թ. ապրիլի 2-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, իսկ 1-ը ապրիլյան գործողություններին հաջորդած ժամանակաընթացքում:
Նույն ժամանակահատվածում ՊԲ-ն կորցրել է 3 ԱԹՍ»,-հավելել է Սենոր Հասրաթյանը: