ՊՊԾ գնդի գրավման գործում ներգրավված Գառնիկ Հովակիմյանը ազատ արձակվեց
Լուսանկարը՝ hetq.am-ի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորքի նստավայրում ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստի ընթացքում Գառնիկ Հովակիմյանն ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից:
Tert.am –ի հետ զրույցում փաստաբան Մուշեղ Շուշանյանն ասաց, որ նիստի ընթացքում որոշվեց բավարարել միջնորդությունը եւ Գառնիկ Հովակիմյանի խափանման միջոց կալանավորումը փոխել չհեռանալու մասին ստորագրությամբ։
Հիշեցնենք, որ Գառնիկ Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու և ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար: