Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Որպես զինվորական` Նախիջևանից վտանգ չեմ տեսնում. Լևոն Ստեփանյան

 Հայաստանի սահմանապահ զորքերի նախկին հրամանատար, «Նախիջևան» հայրենակցական միության նախագահ Լևոն Ստեփանյանը, որպես զինվորական, Նախիջևանից վտանգ չի սպասում:

Այս մասին այսօր լրագողների հետ զրույցում  հայտարարեց Լևոն Ստեփանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ է այս օրերին տեղի ունենում  Հայաստան-Նախիջևան սահմանին: «Մենք ունենք 2 ինֆորմացիա Ադրբեջանից, որի մասին շատ լավ տեղյակ եք և մեր պաշտոնական հայտարարությունը:

Ես ուզում եմ, որ մեր բնակչությունը հստակ իմանա, որ Նախիջևանը, ըստ ռուս-թուրքական պայմանագրի, համարվում է պրոտեկտորատ, և Նախիջևանի համար պատասխանատու են և՛ Թուրքիան, և՛ Ռուսաստանը: Երկրորդ, Հայաստանն ունի ռազմական պայմանագիր ՌԴ-ի հետ, Հայաստանը մտնում է ՀԱՊԿ-ի մեջ, որի հետ շատ հույսեր չենք կապում, բայց ամեն դեպքում այդ հատվածում տեղակայված է մեր բանակային հայ-ռուսական միավորումը»,-արձանագրեց զինվորականը՝ ավելացնելով.

«Ադրբեջանը 90 թվականից սկսած տանում  է մեկ քաղաքականություն՝ այն է՝ տնտեսապես ազդել Հայաստանի վրա, կեղծիքներով տարբեր կարծիքներ ստեղծել Հայաստանի մասին և գովազդել Ադրբեջանը: Այսինքն՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ մեզ ճնշի, այդ թվում՝ հոգեբանորեն»:

Հիշեցնենք, որ  այս օրերին Ադրբեջանն իրականացնում է պայմանական ասած՝ 11 հազար հեկտար քարոչական արշավ, և գեներալը կարծում է, որ սա ևս հոգեբանական ճնշման շրջանակներում է:

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն այսօր  «շնորհավորել էր» հակառակորդին, որի լրատվամիջոցները  «11 հազար հեկտարի ազատագրումը» կոդային անվանումով ապատեկատավական քարոզի շրջանակներում հաղորդում են, որ այսօր էլ Սադարակի շրջանում գործարան են «գրավել»: 

Իսկ երեկ նա ասել էր.««Զաքիր Հասանովին շնորհավորում ենք սեփական տարածքում, սեփական տասնյակ հազարավոր կմ-երի հողատարածքների «ազատագրման» կապակցությամբ։
Մեկ իրողության փաստում միայն՝ ադրբեջանցի հողագործների և հովիվների գործունեությունը, որը շուրջ 25 տարի անվտանգ էր, այլևս շնորհիվ «ազատարար» Հասանովի վտանգված է, շեշտում եմ, շնորհիվ ադրբեջանական բանակի ազատարար նախարարի»։

«Նախիջևան» հայրենակցական միության նախագահը, նախ, թույլտվություն խնդրեց՝ մի փոքր գովազդելու համար Նախիջևանը, որը 1920 թվականին դեռ եղել է Հայաստանի Հանրապետության կազմում. 1920 թվականին Անդրանիկ Օզանյանն իր զորքով  Նախիջևան մտավ ու այն ազատագրեց, ապա Ստեփան Շահումյանին Բաքու հեռագիր ուղարկեց, որ «Նախիջևանը հայտարարում եմ Սովետական Հայաստանի տարածք»:

Սակայն  «21 թվականի ռուս-թուրքական  պայմանագրով Նախիջևանը, որպես  պրոտեկտորատ, տրվեց Ադրբեջանին՝ «առանց իրավունքի փոխանցելու համար երրորդ պետությանը»: Սակայն 1924 թվականին այն հայտարարվեց Ադրբեջանի ինքնավար Հանրապետություն: Ի դեպ, 1926 –ի մարդահամարի արդյունքներով՝ Ադրբեջանն այնտեղ գրանցել էր ազգությամբ հայ 12000 –ից էլ պակաս բնակիչ, ինչը, ըստ Լևոն Ստեփանյանի, չէր համապատասխանում իրականությանը:

«Փաստեր կան, որ 30 հազարից ավելի հայեր էին ապրում 26 թվականին, սակայն 24 –ին նրանք հայտարարեցին, որ հողատարածքներն արդեն զբաղված են և դրսից բնակչություն չեն ընդունում, որովհետև տեղ չկա, տարածքը թույլ չի տալիս»,-ասաց գեներալն ու նկատեց, որ 1930 –ին, որպեսզի Նախիջևանն ընդհանուր սահման ունենա Թուրքիայի հետ, վերջինս սկսեց բանակացություններ անցկացնել Իրանի հետ և տարածքի փոխանակման արդյունքում՝ Նախիջևանին տվեց ընդհանուր սահման:

«Եվ այսօր Նախիջևանը, որ բնիկ հայկական տարածք է եղել, այսօր մենք այնտեղից վտանգ ենք սպասում, շատ լուրջ վտանգ, որովհետև այն, լինելով պրոտեկտորատ, միլիտարիզացված է, որն անթույլատրելի է: Իսկ Ադրբեջանն արդեն նայում է դրան որպես սեփական տարածք, որում, հայավարի ասած, ինչ ուզում են, այն էլ անում են: Զորավարժություններ, տնտեսական իմասով, անհամեմատելի է 90-ականների Նախիջևանի հետ»,-ասում է գեներալը, ով ծնվել ու մեծացել է Նախիջևանում:

Նրա խոսքով՝ սկսած 1921-ից Հայաստանը ոչ մի լուրջ քայլի չի գնացել, որպեսզի պաշտպանի Նախիջևանի հայությանը, այդ տարիների գրքեր ու հոդվածներ չեն տպագրվել՝ հիշեցմամբ, որ սա բնիկ հայկական տարածք է: Սա է պատճառը, որ Նախիջևանը հայաթափվել է:

Նա վերհիշեց, որ 1989-ին իրեն է զանգահարել Նախիջևանի սահմանապահ ջոկատի հրամանատարն ու առաջարկել ընդամենը 100 հոգով հայտնվել Երասխի սահմանում, քանի  որ, ըստ զինվորականի,    Նախիջևանի բնակչությունն այնքան է ահաբեկված եղել հայերից, որ պատրաստ են եղել անցնել Իրան: Այն ժամանակ առաջարկը չի ընդունել, սակայն զինվորականը խոստովանում է, որ եթե այն լսեր 2 ամիս հետո, ոչ թե 89-ին, երբ սովետական ժամանակներ էին, առանց վարանելու այդ քայլին կգնար: Որովհետև  հետայսու ու մինչ օրս, ըստ զինվորականի, մենք նման հնարավորություն չենք ունեցել:

Այս մասին  գեներալ Ստեփանյանը հայտարարում է առաջին  անգամ:

Հիշեցնենք, որ 1992-ին Նախիջևանում շատ խիստ զարգացումներ տեղի ունեցան, որի արդյունքում Թուրքիայի նախագահ Թանսու Չիլերը  դիմեց Բորիս Ելցինին, նա էլ՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, որպեսզի հայկական ուժերը հետ քաշվեն այդ հատվածից:

Այսօր, ըստ Լևոն Ստեփանյանի, հայկական հետքեր Նախիջևանում գրեթե չկան:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus