Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Կառավարության համար առանցքային է ՏԻՄ-երում ինքնուրույնության ու ժողովրդավարության բաղադրիչի հզորացումը. Ս. Պապիկյան

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի թիմի ղեկավար Քաթրին Շեֆերին։

Այս մասին տեղեկացնում են նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով հյուրին՝ նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել գործընկեր կազմակերպությանը ՀՀ-ում իրականացվող վարչատարածքային բարեփոխումներին ցուցաբերած աջակցության համար և փաստել, որ համատեղ իրականացված ծրագրերով հնարավոր է դարձել հաղթահարել ոլորտի առջև ծառացած մի շարք կնճռոտ խնդիրներ։   

Քաթրին Շեֆերը շնորհակալություն է հայտնել նախարար Պապիկյանին ընդունելության համար և նշել, որ բարձր է գնահատում նախարարության հետ երկար տարիների սերտ և արդյունավետ համագործակցությունը։ Քաթրին Շեֆերը վերահաստատել է Հայաստանում իրականացվող վարչատարածքային բարեփոխումներին աջակցելու Գերմանիայի կառավարության հանձնառությունը և ավելացրել, որ պատրաստ են նոր իրողությունների պայմաններում նույն ոգով շարունակել տեղերում հաշվետվողականության և ժողովրդավարության բարձրացմանն ուղղված իրենց աշխատանքը։ 

Իր հերթին Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ Հայաստանի կառավարության համար առանցքային է համարվում տեղական ինքնակառավարման մարմիններում ինքնուրույնության ու  ժողովրդավարության  բաղադրիչի հզորացումը, և այդ ճանապարհին նոր կառավարությունը պատրաստակամ ու վճռական է կազմակերպության հետ շարունակական համագործակցության հենքի վրա պատասխանել  առկա մարտահրավերներին։ 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus