ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ պարզելու «Յանս» ռեստորանային համալիրում արձանագրված չարաշահումների բոլոր հանգամանքները։ Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի աշխատակիցների հետ համատեղ, օրենքով սահմանված կարգով խուզարկություններ են կատարվել «Սելենա» ՍՊ ընկերության տնօրեն […]