Մոսկվայում տեղի ունեցան խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջև՝ լատինաամերիկյան տարածաշրջանին վերաբերող հարցերի շուրջ: Հայկական կողմից խորհրդակցությունները վարեց ՀՀ ԱԳՆ Ամերիկայի երկրների վարչության պետ Արման Հակոբյանը, ռուսական կողմից՝ ՌԴ ԱԳՆ լատինաամերիկյան դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Շչետինինը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան լատինաամերիկյան տարածաշրջանի հետ երկու երկրների հարաբերություններին, մտքեր փոխանակեցին տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական և ինտեգրացիոն […]