Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Օրենքով գողեր» «Ալոն» և «Մասիվցի Անդիկը» ձերբակալվել են

Այսպես կոչված «օրենքով գողեր» և «քրեական հեղինակություններ» համարվող երեք տասնյակ անձանց բնակարաններում խուզարկություններ կատարելու ժամանակ զենք և թմրամիջոցներ առգրավելուց հետո ոստիկանությունը ձերբակալել է նրանցից երկուսին:


Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ ձերբակալվածներին մեղադրանք դեռ չի առաջադրվել․ - «[Ձերբակալվել են] «Ալո» մականունով Ալեքսանդր Մակարյանը և «Մասիվցի Անդիկ» մականունով Անդրանիկ Հարությունյանը: Մյուսները որպես վկա հարցաքննվել են, ազատ են արձակվել»: 


Երեկ ոստիկանությունը տեսանյութ տարածեց, ըստ որի հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են կատարել «օրենքով գողեր»-ի բնակարաններում։ 


Իրավապահները հայտնաբերել են զենք-զինամթերք, թմրամիջոցներ: «Քրեական հեղինակությունները» բերման են ենթարկվել ոստիկանության տարածքային բաժիններ։ Նրանց բնակարաններից հայտնաբերված զենք-զինամթերքը, թմրամիջոցի նմանվող զանգվածներն ու այլ իրեր ուղարկվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն», - նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:


Ոստիկանությունից, սակայն չպարզաբանեցին, թե ինչու է մոտ 30 բերման ենթարկվածից միայն 2-ը ձերբակալվել:


Արդյոք նախկին իշխանությունների թողտվության մթնոլորտն էր պատճառը, որ ոստիկանությունն ավելի վաղ չէր զբաղվում քրեական հեղինակություն որակվող մարդկանց օրինականության դաշտ բերելով:


Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորեց այդ հարցով դիմել իր նախկին պաշտոնակիցներին․ - «Էդ ձեր ասած քրեական հեղինակությունները իրենք էլ են նույնպես մարդ, իրենք էլ են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, նույնպես իրավունքներ ունեն և պարտականություններ: Անկախ ամեն ինչից, ցանկացած ոք Հայաստանի Հանրապետությունում պետք է ենթարկվի օրենքին»:


Իրավապաշտպան Արթուր Սաքունցը համոզված է, որ նոր իշխանությունը Հայաստանում իր առջև իրավական պետություն կառուցելու խնդիր է դրել․ - «Հստակ քայլեր է կատարում՝ ելնելով այն սկզբունքից, որ կրիմինալը, քրեական աշխարհը և քրեական կանոնները չեն կարող համատեղվել իշխանության հետ»:  

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus