Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ընտրական օրենսդրության բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խումբը նախանիստ է գումարել

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր հանդիպել է ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով համախոհությամբ (կոնսեսուսով) ձևավորված խորհրդարանական չորս խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի (այսուհետ՝ Աշխատանքային խումբ) անդամների հետ:


Ըստ Ազգային ժողովի մամուլի ծառայության հաղորդագրության, հանդիպման ընթացքում քննարկվել են Աշխատանքային խմբի հետագա աշխատանքների համակարգմանը վերաբերող կազմակերպչական և տեխնիկական մի շարք հարցեր:


«Հստակեցնելով ստեղծված Աշխատանքային խմբի նպատակները՝ փաստվել է, որ սպասվող բարեփոխումների շուրջ անհրաժեշտ է հասնել քաղաքական կոնսենսուսի, ինչն էլ պետք է երաշխավորի ընտրական լավագույն համակարգ ունենալու ցանկությունը: Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները համակարծիք էին, որ անհրաժեշտ է ՀՀ կառավարության հետ աշխատել փոխհամաձայնեցված և փոխգործակցությամբ», - ասված է հաղորդագրությունոմ:


Այս առնչությամբ Աշխատանքային խմբի անդամները խորհրդարանի նախագահին առաջարկել են իրենց անունից պաշտոնապես դիմել վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ ակնկալելով, որ Կառավարությունը կստեղծի երեք հոգուց բաղկացած լիազոր ներկայացուցիչների խումբ, որն էլ հետագայում կաշխատի խորհրդարանական աշխատանքային խմբի հետ:


Որոշվել է, որ մինչև առաջին նիստն Աշխատանքային խմբի անդամները պետք է ներկայացնեն իրենց տեսլականն ընտրական օրենսդրության բարեփոխումների մասին:


Հանդիպմանը քննարկվել են նաև այդ աշխատանքներում արտահախորհրդարանական քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներգրավվածության ու նրանց հետ հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:


Արա Բաբլոյանն առաջարկել է Աշխատանքային խմբի աշխատանքները համակարգել և սպասվող նիստերը վարել ռոտացիոն սկզբունքով: Առաջարկն ընդունվել է:


Աշխատանքային խմբի առաջին նիստը տեղի է ունենալու 2018 թվականի հուլիսի 4-ին՝ ժամը 12:00-ին Ազգային ժողովում: Առաջին նիստի նախապատրաստական աշխատանքները համակարգելու է Աշխատանքային խմբում ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:


Երեկ, հիշեցնենք, Ազգային ժողովի բոլոր 4 խմբակցությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ քննարկումներ սկսելու պատրաստակամություն հայտնեցին:


Երկուշաբթի օրը Ազգային ժողովի նախագահը դիմել էր խմբակցություններին՝ առաջարկելով Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումների մեկնարկի համար ձևավորել աշխատանքային խումբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունսի 19-ի որոշմամբ էլ ստեղծվել է վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus