Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Զեյնալյանը Ֆրանսիայում հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի և այլ պաշտոնյաների, ՄԻԵԴ նախագահի հետ

Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, քրեակատարողական համակարգի բարեփոխումների ոլորտում Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և պատրաստակամ է շարունակելու իրագործել Եվրախորհրդի առջև ստանձնած պարտավորությունները: Այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հունիսի 18-20-ը Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնիի հետ հանդիպմանը:


Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման մասնակիցներն անդրադարձել են ամփոփման փուլում գտնվող 2015-2018թթ. ԵԽ-Հայաստան Գործողությունների ծրագրին, 2019-2022 թվականների Գործողությունների ծրագրի ոլորտային առաջնահերթություններին, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված աշխատանքներին:


Արտակ Զեյնալյանն ընդգծել է նաև հնարավորինս կարճ ժամկետներում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը, նշել, որ դրանք պետք է հիմնված լինեն Ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումների վրա՝  կարևորելով Եվրախորհրդի աջակցությունը Հայաստանում ժողովրդավար, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու գործում:


Նույն օրն Զեյնալյանը հանդիպել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Գիդո Ռայմոնդիի, ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսի, ԵԽ ժողովրդավարության գլխավոր տնօրեն Սնեժանա Սամարջիչ-Մարկովիչի հետ:


Զեյնալյանը և Ռայմոնդին անդրադարձել են ՄԻԵԴ կողմից Հայաստանի վերաբերյալ կայացված վճիռներին և դրանց կատարման ընթացքին: ԵԽ մյուս պաշտոնյաների հետ նախարարի քննարկումները ծավալվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական, պրոբացիայի և դատաիրավական ոլորտներում ընթացող բարեփոխումների շուրջ: 


 


 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus