Մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ այսօր անցկացված աշխատանքային խորհրդակցությանը մարզպետ Հրանտ Մարգարյանը ներկայացրեց նորանշանակ մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանին: Նա իր և աշխատակազմի անունից շնորհավորեց Ա. Խաչատրյանին պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ: Նորանշանակ փոխմարզպետն իր հերթին, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, պատրաստակամություն հայտնեց նվիրումով ու ամենայն պատասխանատվությամբ ծառայելու մարզի բնակչությանը: Խորհրդակցության ընթացքում …