Առանց իշխանությունների իմացության Մանվել Գրիգորյանը զինպահեստ չէր կարող ունենալ. Մյասնիկ Մալխասյան (տեսանյութ)
Առանց նախկին իշխանությունների իմացության Մանվել Գրիգորյանը չէր կարող զինպահեստ ունենալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ նախկին փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը, ով այսօր մասնակցում էր ԵԿՄ-ի ընդլայնված նիստին:
«Հիմա խոսում են միայն Մանվել Գրիգորյանի մասին, բայց բոլոր տեղերում իրենք դրել էին իրենց բդեշխներին, նայողներին, իշխանիկներին, որոնք տվյալ ռեգիոնը կառավարում, վերահսկում էին: Այս ամենը գալիս է կեղծված ընտրություններից»,-շեշտեց նա:
Մյասնիկ Մալխասյանը միևնույն ժամանակ շեշտեց, որ անհրաժեշտ է բանակին զերծ պահել այս գործընթացներից, քանի որ 2 երկրների անվտանգության երաշխավորն է, բայց հստակ է, որ Մանվել Գրիգորյանը չէր կարող միայնակ գործել:
«Ովքեր բանակի հետ կապված նման վերաբերմունք են ունեցել, անպայման կբացահայտվեն, նոր իշխանությունները լծված են այդ գործին, և ամեն ինչ ջրի երես դուրս կգա»,-ընդգծեց նա:
Մանրամասները` տեսանյութում: