Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Մենք դատապարտում ենք Հայաստանի շրջափակումը. Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հունիսի 21-ին Տիրանայում մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 51-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը:

Տեղի է ունեցել ՍԾՏՀ ԽՎ նախագահությունն Ալբանիայից Հայաստանին փոխանցելու արարողություն, որտեղ ելույթով համդես է եկել Էդուարդ Շարմազանովը: ԱԺ փոխնախագահը մասնավորապես նշել է.

«Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը քառորդ դարի ընթացքում տարեցտարի ընդլայնում է իր գործունեությունը՝ դառնալով տարածաշրջանում տնտեսական կայունության հաստատման կարևորագույն գործոններից մեկը: Կարևոր է, որ վեհաժողովի գործողութունները, ինչպես և նախորդ տարիներին, կրեն գործնական բնույթ:

ՍԾՏՀ ԽՎ ստեղծման հիմնական գաղափարը և դրա գլխավոր առաջնահերթությունն է ամրապնդել տնտեսական համագործակցությունը ՍԾՏՀ-ի անդամ պետությունների միջև: Հայաստանը հաստատում է իր հավատարմությունն այդ գաղափարին և պնդում, որ ՍԾՏՀ ԽՎ նպատակների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է պահպանել կազմակերպության տնտեսական բնույթը, խուսափելով անհարկի քաղաքականացումից:

Միջխորհրդարանական դիվանագիտությունը և տնտեսական զարգացումը համագործակցության և ինտեգրման գործիքներ են: Դրանք ոչ մի դեպքում չպետք է լինեն քաղաքական շանտաժի և ճնշման միջոց:

Մենք սկզբունքորեն մերժում ենք քաղաքական նախապայմաններ առաջադրելու հնարավորությունը՝ որպես նախնական պայման տնտեսական համագործակցության զարգացման գործընթացում:

Մենք դատապարտում ենք Հայաստանի տնտեսական շրջափակումը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, որը հակասում է ՍԾՏՀ ԽՎ հիմնարար սկզբունքներին:

Հայաստանի ապօրինի շրջափակումը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից պետք է մնա բոլոր միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՍԾՏՀ ԽՎ-ի ուշադրության կենտրոնում: Ակնհայտ է մեր հարևանների կողմից միջազգային կոնվենցիաների սկզբունքների խախտման փաստը: Շրջափակումը խոչընդոտում է Հայաստանին ապահովել իր հնարավորությունների բոլոր մրցակցային առավելությունները՝ հավասար պայմաններում:

Ինչպես ձեզ հայտնի է, ՀՀ նախաձեռնությամբ սկսվել էր Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչը հանգեցրել էր Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմանը 2009 թ. հոկտեմբերին: Սակայն այդ փաստաթղթերը չեն վավերացվել, քանի որ Թուրքիան առաջադրեց չարդարացված նախապայմաններ, որոնք հակասում են արձանագրությունների ոգուն և տառին:

Հրաժարումը տնտեսական համագործակցությունից չի կարող ծառայել որպես գործիք քաղաքական խնդիրների լուծման հարցում, ընդհակառակը, դա կարող է հետաձգել առկա խնդիրների քաղաքական լուծումը: Քաղաքական հարցերի լուծումը հաճախ գտնվում է ավելի սերտ տնտեսական համագործակցության ապահովմամբ՝ որպես բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման և փոխադարձ վստահության ու կառուցողական երկխոսության բարենպաստ պայմաններ ստեղծող գործիք:

Տնտեսական համագործակցության ոլորտում առաջընթացի կարելի է հասնել որոշումների կայացման՝ ի շահ բոլոր կողմերի, փոխադարձ շահի և հավասարության սկզբունքների պահպանմամբ»: 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus