Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Արտակ Զեյնալյանը կարևորել է ԵԽ աջակցությունը Հայաստանում արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու գործում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հունիսի 18-20-ն աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում էր:

Նախարարն այցի շրջանակում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնիին:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախարար Զեյնալյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, քրեակատարողական համակարգի բարեփոխումների ոլորտում Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և ընդգծել, որ Կառավարությունը պատրաստակամ է շարունակելու իրագործել Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորությունները:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ամփոփման փուլում գտնվող 2015-2018թթ. ԵԽ-Հայաստան Գործողությունների ծրագրին, 2019-2022 թվականների Գործողությունների ծրագրի ոլորտային առաջնահերթություններին, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված աշխատանքներին:

Արտակ Զեյնալյանն ընդգծել է նաև հնարավորինս կարճ ժամկետներում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը, նշել, որ այն պետք է հիմնված լինի ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումների վրա՝ այդ համատեքստում կարևորելով Եվրոպայի խորհրդի աջակցությունը ՀՀ-ում ժողովրդավար, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու գործում: 

Նույն օրն արդարադատության նախարարը հանդիպել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գիդո Ռայմոնդիի հետ: Արտակ Զեյնալյանը գործընկերոջ հետ անդրադարձել է ՄԻԵԴ կողմից Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացված վճիռներին և դրանց կատարման ընթացքին: Երկուստեք ընդգծվել է, որ Եվրոպայի խորհրդի համապատասխան կառույցների հետ ակտիվ համագործակցության արդյունքում ունեցած ձեռքբերումներն ակնհայտ են:

Նախարարն աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է նաև ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսի, ինչպես նաև ԵԽ ժողովրդավարության գլխավոր տնօրեն Սնեժանա Սամարջիչ-Մարկովիչի հետ:

Վերջիններիս հետ քննարկումը ծավալվել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական, պրոբացիայի և դատաիրավական ոլորտներում ընթացող բարեփոխումների շուրջ:  

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus