Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Իսկական կռվող հրամանատարներով եկել ենք, որ ԵԿՄ-ն բուֆետչիկներից ու մյուսներից մաքրենք. Ռուստամ Գասպարյան (տեսանյութ)

Երկրապահ կամավորական միության նախկին անդամ, «Սև հովազ» ջոկատի նախկին հրամանատար Ռուստամ Գասպարյանը, ով եկել է ԵԿՄ կենտրոնական գրասենյակ՝ մասնակցելու արտահերթ նիստ հրավիրելու քննարկմանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ Մանվել Գրիգորյանը ԵԿՄ վարչության նախագահ էր ընտրվել հենց այն նպատակով, որ ԵԿՄ-ն պառակտի:

«Վերադարձել ենք, որ Երկրապահի այս ամոթը մաքրվի, չեմ ուզում, որ ժողովուրդն այսօր ուրիշ աչքով Երկրապահին նայի, եկել ենք՝ մաքրման պրոցեսը սկսենք: Այն բուֆետչիկներին, գյուղապետերին ու մյուսներին վարչության կազմից պետք է մաքրենք, իսկական կռվող հրամանատարները, պատերազմը ում ուսերին է եղել, այդ տղաներով մնանք: Հիմա առանձին ջոկատները, առանձին կազմակերպությունները, ռազմահայրենասիրական կառույցները ուզում են համալրվել նորից մի դրոշի տակ։ Այսօր հազարավոր վկայականներ են բաժանված, մաքրենք այս կեղտը երկրապահից»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե ԵԿՄ-ն զինաթափելու կոչեր են հնչում, Ռուստամ Գասպարյանը նշեց, որ Երկրապահը զինված չէ, որ զինաթափեն:

«Երկրապահը հերոսական կառույց է, միշտ էլ եղել է բանակի կողքին: «Սև հովազ» ջոկատը քառօրյային գնաց, սահմանին ենք զենքեր ստացել, հետո հանձնել՝ եկել»,-ասաց նա:

Ի դեպ, լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ճի՞շտ է, որ նա մտադիր է Արմավիրի քաղաքապետ դառնալ, և բողոքի ակցիաները նրա հետ են կապվում, Ռուստամ Գասպարյանը պատասխանեց, որ նման ցանկություն չի ունեցել և չունի:

«Գիտեք՝ Արմավիրում գործընթաց է սկսել, ցույցեր են, երիտասարդներ են հավաքվում են, որոնք շատ քիչ են: Եթե ես էլ ուզենամ, այդ նույն բանը կազմակերպել, վաղը ամբողջ Արմավիրը կհավաքվի, բայց չունեմ նման ցանկություն: Թե չէ ես երբ էլ ուզեմ՝ քաղաքապետ եմ, ես խնդիր չունեմ»,-ասաց նա:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus