Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Մի կերպ եմ ապրել, հայտարարագիրը ներկայացնելու եմ, բոլոր տողերում 0 է. Դավիթ Սանասարյան

Այսօր կառավարության հերթական նիստին Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր կարողություններին, ասաց, որ աշխատավարձով է ապրում:

«Այսօր հայտարարագիրը ներկայացնելու եմ, բոլոր տողերում զրո է գրված, չեմ ունեցել եմ սեփականություն, այս վերջին շրջանում քանի որ փողոցում եմ եղել, աշխատանք չեմ ունեցել, հաշիվներիս վրա զրո է եղել»,-ասաց նա:

Tert.am-ի դիտարկմանը, թե ինչպե՞ս է ապրել, նա ասաց՝ մի կերպ:

Դավիթ Սանասարյանը վստահություն հայտնեց, որ պաշտոնավորման վերջում ևս հայտարարագրում կտեսնենք, որ միայն աշխատավարձի շարժն է փոխվել:

Անդրադառնալով քաղաքացիների հետ հանդիպումների հարցին՝ նա նշեց, որ իրենց կառույցն այնքան քաղաքացի չի տեսել, որքան հիմա է տեսնում և կոչ արեց քաղաքացիներին սպասել, մինչև կառույցը սկսի լիարժեք աշխատել։

Խոսելով նախկին աշխատակիցների մասին՝ նա ասաց. «Մենք հակված ենք պրոֆեսիոնալներին նորից հրավիրել աշխատանքի։ Նախկինում փորձ են արել պրոֆեսիոնալների աշխատանքի հաշվին հարստանալ. պետք է այդ մարդկանց հնարավորություն տալ առանց որևէ ճնշումների աշխատել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Մովսես Հակոբյանի նշանակմանը, որ մամուլում գրվել էր, որ նա կապված է կոռուպցիոն գործընթացների հետ՝ Դավիթ Սանասարյանն ասաց, որ ամեն ինչ ուսումնասիրվելու է:

«Մամուլում ինչ-որ բան գրվելը այլ է, փաստերը այլ են։ Ես կարծում եմ, որ Մովսես Հակոբյանը՝ որպես երկար տարիներ բանակում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած անձ, կօգնի, որ գտնենք կոռուպցիոն կծիկները»,-ասաց նա:

Ծառայության պետը նշեց, որ տարիներ շարունակ պետական միջոցները մխվել են և հիմա պետք է դրան վերջ դնել. նա հավելեց, որ որևէ կաշկանդվածություն չունի, և բոլոր գերատեսչությունները ստուգվելու են. «Սա աննախադեպ է, երբ նախարարներն իրենք են խնդրում, որ առաջինը իրենց մոտ գնանք»։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus